Ընդունելություն
Մասնագիտ. ծրագրեր
Դեպարտամենտներ
Ուս. ծրագրեր
Ակադեմ. օրացույց
Հետազոտություն
Գրադարան
Ուսանողական ծառայություններ
Ուսման վճարներ /ֆին. օգնություն
Աշխատանքի հնարավորություն
Միջազգային ուսանողներ
Նոր ուսանողներ
Համալսարանական կյանք
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳԻՐ №230
Մեր համալսարանը հիմնադրվել է 1991թ. ՙԳրիգոր Զոհրապ՚ անվանումով, այնուհետև, 2006թ. վերանվանվել է ՙՅու Էս Ի Էլ՚ համալսարան` նոր ղեկավարությամբ և աշխատակազմով, իր սկզբունքներով և ավանդույթներով:
  Համալսրանի նպատակն է` նպաստել համակարգված գիտելիքների տիրապետող լայն պրոֆիլի որակյալ մասնագիտական ներուժի ձևավորման գործընթացի զարգացմանը, և այս բոլորին զուգընթաց` իր վրա է վերցրել ոչ միայն գիտակ ու բազմահմուտ, արհեստավարժ, այլև հայրենասեր, ազգային ոգով դաստիարակված, օրինապահ, իր պետությանը հավատարմորեն ծառայող և բարոյական արժանիքների դավանող, բարեկիրթ անձնավորության ձևավորման հույժ կարևոր ու պատասխանատու հիմնախնդիրը:
  Մեր համալսարանն ավարտած հազարավոր շրջանավարտներ արդեն հաջողությամբ աշխատում են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններում, բանկային, ֆինանսական հիմնարկներում, զանգվածային լրատվամիջոցներում, հանրապետությունում գործող ամենատարբեր միջազգային կազմակերպություններում:
  Համալսարանում գործում է համակարգչային կենտրոն, որտեղ երկու տարի անվճար ուսանելուց հետո կստանան համապատասխան վկայականներ, գործում է լինգաֆոնային կաբինետ, ունենք գրադարան:
  Համալսարանն ունի դրոշ, հիմներգ, հրատարակում է ՙUSEL magazine՚ ամսաթերթը:
  Ուսանողների ուսումնական պրակտիկան կազմակերպվում է ՀՀ իրավապահ մարմիններում (դատախազություն, դատարան), ֆինանսական կազմակերպություններում, զանգվածային լրատվամիջոցների խմբագրություններում և հեռուստառադիոընկերություններում: Ունենք հետևյալ մասնագիտությունները.
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ – Պետական հավատարմագիր №227
ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ - Պետական հավատարմագիր №228
ՕՏԱՐ ԼԵԶՈՒ - Պետական հավատարմագիր №229
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ – Պետական արտոնագիր №791
Շրջանավարտներին տրվում է ՊԵՏԱԿԱՆ դիպլոմ
Բոլոր նորությունները
Արագ անցումներ` Հիմնական փաստաթղթեր | Բակալավրիական մասն. ծրագրեր | Մագիստրոսական մասն. ծրագրեր | Հեռակա մասն. ծրագրեր | Նախապատրաստական մասն. ծրագրեր | Ընդունելության պահանջներ | Լեզվական դասընթացեր | Համալսարանական անձնակազմ
Հասցե:  0009, ք. Երևան, Կորյունի 23
Հեռ.:  (374-10) 529397
Էլ. հասցե:  info@usel.am