Usel University

You are not logged in

 

 

 

 

USX Dzon1
      

Ուսանողության ինքնահաստատման համար շատ կարևոր է ունենալ մի հարթակ, որտեղ ամեն մեկը կարող է հանդես գալ սեփական գաղափարներով և դրանք ի կատար ածել: Ներշնչված լինելով այն հավատով, որ ուսանողը զարգանում և կրթվում է ոչ միայն լսարանում, այլև հասարակական կյանքում մեծ ակտիվություն ցուցաբերելիս` համալսարանը ամեն կերպ աջակցում է ուսանողական խորհրդի նախաձեռնություններին: 

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի ուսանողական խորհուրդը մեծ ներդրում ունի հետաքրքիր և հագեցած ուսանողական կյանքն ապահովելու գործում: 

Ուսանողական խորհուրդը ուսանողության խնդիրներով զբաղվող ինքնակառավարման մարմին է, որի գործունեությունը սահմանվում է ՀՀ օրենքների և համալսարանի կանոնադրության հիման վրա:

Ուսանողական խորհրդի ձևավորման հիմնական նպատակն է  ուսուցման կազմակերպման և որակի ապահովման մեջ, ինչպես նաև հասարակական կյանքում ուսանողների սոցիալական դերի և ակտիվության բարձրացումը, նրանց գիտակրթական, ստեղծագործական, բարոյական, ֆիզիկական և հոգևոր զարգացումը

Այդ նպատակի իրականացման համար ուսանողական խորհուրդը լուծում է հետևյալ խնդիրները`

  • Ռազմահայրենասիրական դաստիարակություն
  • Ուսումնակրթական և գիտական ոլորտում աշխատանքների ծավալում
  • Ուսանողների ներկայացում համալսարանի կառավարման մարմիններում, բուհական և արտաբուհական ասպարեզում;
  • Ուսանողական շահերի և իրավուքների պաշտպանություն,
  • Ուսանողների ստեղծագործական և նախաձեռնողական ներուժի բացահայտում և զարգացում:
  • Ուսանողների ազատ ժամանցի, հանգստի, ներհամալսարանական հետազքրքիր կյանքի կազմակերպում;
  • Ուսանողների սոցիալական վիճակի և կենցաղի բարելավման համար պայմանների ստեղծում, նրանց սոցիալական համահարցերի լուծում:
  • Թիմային աշխատանքի խթանում ուսանողների շրջանակներում
  • Ուսանողական կյանքի հանդեպ ուսանողների հետաքրքրության խթանում
  • ՀՀ և արտասահմանի այլ համալսարանների, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների հետ կապերի հաստատում և ամրապնդում:

Համալսարանի  գիտխորհրդի և խորհրդի կազմի 25%-ը ուսանողներ են: Սրանով իսկ իրականացվում է ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը, ուսանողները իրազեկ են դառնում համալսարանում կայացվող որոշումներին, փոփոխություններին:

Ուսանողական խորհրդին կից գործում է համալսարաշրջանավարտների խորհուրդ, որի գործունեության հիմնական նպատակն է համալսարանի շրջանավարտների հետ կապերի պահպանումը և զարգացումը

Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող միջոցառումների շարքը բազմազան է` սկսած ամսեկան մրցանակաբաշխություններից ու փառատոններից մինչև մասնագիտական գիտաժողովներ և օլիմպիադաներ, կլոր սեղաններ և քննարկումներ

Ներհամալսարանական միջոցառումներին ու ծրագրերին մասնակցելուց զատ, համալսարանի ՈւԽ անդամներն ակտիվորեն մասնակցում են նաև համաերիտասարդական, միջբուհական միջոցառումներին: 

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ    համալսարանի ուսանողական խորհուրդը ընդգրկված է նաև մասնավոր ԲՈւՀերի ուսանողական խորհուրդները միավորող երիտասարդական կենտրոնի հանձնաժողովում: Ավելին, հենց համալսարանի ներկայացուցիչն է ներկայացնում հանձնաժողովը այլ ԲՈւՀերի հետ համագործակցության շրջանակներում: ԱյսպեսՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի ուսանողական խորհրդի բարի համբավը գնահատվում է նաև այլ համալսարանների կողմից

 Սիրելի ուսանող

Եթե Դու ակտիվ ես և ցանկանում ես հիշարժան դարձնել քո ուսանողական կյանքը, ուրախ կլինենք տեսնել Քեզ մեր շարքերում: Ուսանողական խորհրդին անդամակցելու համար լրացրու դիմումը և ուղարկիր այն uselstudents@gmail.com էլեկտրոնային հասցեին

Մենք սպասում ենք Քեզ: