Usel University

You are not logged in

Համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունն (ՈւԳԸ) ուսանողների միավորում է, որը ձևավորում է գիտական գործունեության նկատմամբ հակվածություն ունեցող ուսանողներից նպատակ հետապնդելով բարելավելու նրանց մասնագիտական պատրաստվածության որակը, պայմաններ ստեղծելու  ստեղծագործական ակտիվ, գիտական գործունեության մեջ ուսանողների ինքնուրույնության զարգացման համար:

ՈւԳԸ-ն համակարգող օղակ է, որը ուսանողների գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ գործունեություն է ծավալում ֆակուլտետներում, ամբիոններում լաբորատորիաներում և այլ ստորաբաժանումներում:

ՈւԳԸ վերակազմավորումը կամ լուծարումը կատարվում է համալսարանի ռեկտորի հրամանով:

Իր գործունեության ընթացքում ՈւԳՆ առաջնորդվում է ՀՀ օրենքներով, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ կանոնադրությամբ, ռեկտորի հրամաններով, որոշումներով,սույն կանոնակարգով:

ՈւԳԸ անդամ կարող է դառնալ համալսարանի յուրաքանչյուր ուսանող, ով ցանկանում է զբաղվել գիտությամբ, ունի բարձր առաջադիմություն և համապատասխան ամբիոնի երաշխավորությունը: ՈւԳԸ անդամն իրավունք ունի մասնակցելու բոլոր միջոցառումներին, տեղեկատվություն ստանալու կառույցի գործունեության մասին:

Ընկերությունը մշտապես կազմակերպում է գիտաժողովներ, նստաշրջաններ, սեմինարներ ու դասախոսություններ::

Ընկերությունը մեծապես նպաստում է գիտական կադրերի պատրաստման գործում, կազմակերպում բազմաթիվ գիտաժողովներ, նստաշրջաններ, սեմինարներ ու դասախոսություններ:

Կազմակերպվում են ամենամյա ուսանողական գիտաժողովներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, գիտական և ճանաչողական հանդիպումներ հանրապետության առաջատար մասնագետների, մտավորականների ու կառավարության ներկայացուցիչների հետ:

ՈւԳԸ անդամները մասնակցում են նաև թե' հանրապետությունում, թե' արտերկրում անցկացվող բազմաբնույթ մրցույթների և գիտաժողովների, դասընթացների ու սեմինարների

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի գիտխորհրդի որոշմամբ` ֆակուլտետների ՈւԳԸ նախագահներն ի պաշտոնե հանդիսանում են ֆակուլտետի խորհրդի, իսկ համալսարանի ՈւԳԸ նախագահը` ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի գիտխորհրդի անդամ:

 

Մենք պատրաստ ենք ընդունել յուրաքանչյուր մտահղացում և միջոցներ ձեռնարկել դրա իրականացման համար:

ԲԱՐԻ ԳԱԼՈւՍՏ ՄԵՐ ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ: