Usel University

You are not logged in

Շախմատի առաջին միջազգային մրցաշարը տեղի է ունեցել 1851 թ.- ին Լոնդոնում:

Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, իսկ վերջնական կանոնները միայն հաստատվել են 19- րդ դարում։

Շախմատը Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից պաշտոնապես ճանաչված է որպես մարզաձև, իսկ 1999 թ.– ի հունիսին Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ) ճանաչվել է որպես Միջազգային մարզական ֆեդերացիա :

Հայաստանը շախմատային գերտերություն է և շարունակում է աշխարհին զարմացնել իր տաղանդներով: Հպարտությամբ նշենք Տիգրան Վարդանի Պետրոսյանին, որը եղել է աշխարհի կրկնակի չեմպիոն: Նրա մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար։

1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Միխայիլ Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թ և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

1966 թ . Տ իգրան Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասսկ ուն։

 

Հայաստանի «ոսկե» հավաքականը համաշխարհային օլիմպիադաներին մասնակցում է 1992 թվականից.

v Հայաստանի հավաքականը Եվրոպայի չեմպիոն

          1999 թ . Ադրբեջանի Բաթում քաղաքում

v Հայաստանի հավաքականը արծաթե մեդալակիր

          2007թ., Հունաստանի Հերակլիոն քաղաքում

v Հայկական հավաքականը արծաթե մեդալակիր Եվրագավաթում

          2009 թ. Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում

 

Հայկական «ոսկե» հավաքականը եռակի բրոնզե մեդալակիր Համաշխարհային օլիմպիադաներում.

1992 թ . Ֆիլիպինների Մանիլա քաղաքում

2002 թ . Սլովենիայի Բլեդ քաղաքում

2004 թ. Իսպանիայի Կալվիա քաղաքում

 

 

Հայկական «ոսկե» հավաքականը  աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր


1997 թ., Շվեյցարիայի Լյուցերն քաղաքում

2001 թ. Հայաստանի Երևան քաղաքում

2005 թ., Իսրայելի Բերշ և  քաղաքում

 

 

Հայկական հավաքականի «ոսկե դարաշրջանը». Օլիմպիական եռակի չեմպիոն.

 

2006 թ. Իտալիայի Թուրին քաղաք (37- րդ համաշխարհային օլիմպիադա)

2008 թ. Գերմանիայի Դրեզդեն քաղաքում (38- րդ համաշխարհային օլիմպիադա)

29 11-chess

2012թ. Թուրքիայի Ստամբուլ քաղաքում (40- րդ համաշխարհային օլիմպիադա )

Armenia2012

 

2011թ. Հայաստանի հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում աշխարհի 8- րդ թիմային առաջնությանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը :

Armenia-5

Շախմատն ինքը և արվեստ է, և գիտություն է, և սպորտ է, և զորավարություն է, և հոգեբանություն: Իրականում շատ- շատ արժեքներ ունի շախմատը:

Շախմատը կյանքի փիլիսոփայություն է, կյանքը շախմատ է, շախմատը` կյանք, ու այդ կյանքում հաղթանակում է միայն նա, ով գիտի նրա բոլոր կանոնները:

Համալսարանի Շախմատի ակումբի նպատակն է ուսանողների մոտ ավելի զարգացնել շախմատային մտածողություն, բանականություն, ամուր, կայուն միտք:

Համալսարանի շախմատի ակումբում կազմակերպվում են շախմատի առաջնություններ՝ մրցաշարեր, միաժամանակյա մրցախաղեր և միջոցառումներ, հանդիպումներ անվանի շախմատիստների հետ: