Usel University

You are not logged in

Շրջանավարտների խորհուրդ

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանն իր գործունեության շուրջ 21 տարիների ընթացքում տվել է շրջանավարտների մի փայլուն համաստեղություն, բարձր որակավորում ունեցող մասնագետներ` լրագրության, օտար լեզուների, տնտեսագիտության, տուրիզմի, իրավագիտության և այլ մասնագիտությունների գծով: Ակնհայտ է, որ այսպիսի հզոր ներուժի, աշխատանքների կազմակերպման նոր ձևերի, մոտեցումների և հնարավորությունների պայմաններում շրջանավարտ-Համալսարան որակական նոր փոխհարաբերությունների ձևավորումը կրկին կարևոր խնդիր է հանդիսանում

Համալսարանի բոլոր մասնագիտությունների գծով և բոլոր տարիների շրջանավարտների միջև ամուր անխափան կապ պահպանելու նպատակով Համալսարանում

գործում է Շրջանավարտների խորհուրդ:

Շրջանավարտների խորհրդի գործունեությունը.

v Ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացում,հանդիպումների և կարիերայի օրերի կազմակերպում:

v Շրջանավարտների և Համալսարանի միջև մշտական, անխափան ամուր կապի պահպանում:

v Շրջանավարտների հետ համագործակցության զարգացում:

v Խորհրդակցությունների, քննարկումների, հանդիպումների պարբերաբար անցկացում

v Շրջանավարտների տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծում, որը շրջանավարտներին հնարավորություն կընձեռի տեղեկանալ թափուր աշխատատեղերի և այլ հնարավորությունների մասին: