Usel University

You are not logged in

Շարունակական կրթություն

Միջազգային չափանիշներին ինտեգրման գործընթացի զարգացման համար անհրաժեշտ է բարձրորակ անձնակազմ , որն ապահովելու համար կարևորվում է շարունակական կրթությունը :

Ուսուցումը ողջ կյանքի ընթացքում թե՛ կանխամտածված , թե՛ չնախատեսված ուսուցումն է ողջ կյանքի ընթացքում : Սակայն , ողջ կյանքի ընթացքում կանխամտածված թե՛ պաշտոնապես , թե՛ ինքնակառավարվող ուսուցումը համարվում է անհրաժեշտ՝ շնորհիվ արագ տեխնոլոգիական , սոցիալական , մշակութային և տնտեսական փոփոխության , զարգացման :

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանն առաջնորդվում է հետևյալ կարգախոսով. «Տեղեկատվական գրագիտությունը ողջ կյանքի ընթացքում ուսման նախապայմանն է»:

Այդ պատճառով էլ Համալսարան ը յուրաքանչյուր ուսանողին ընձեռում է էական հնարավորություն . դառնալ տեղեկատվությամբ հարուստ , գրագետ անհատներ ամբողջ կյանքի համար :

Համալսարանում Շարունակական կրթությ ունը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին ամբողջ կյանքի ընթացքում ստանալ գիտելիքներ և հմտանալ նախընտրած մասնագիտության բնագավառում :

Շարունակական կրթության նպատակն է որակավորումներ ի բարելա վումը, գիտելիքների պրակտիկ կիրառման բնագավառների զարգացման պայմաններում պահանջվող մասնագիտական աշխատանքի բարձր ստանդարտների ապահովման համար անհրաժեշտ գիտելիքների նորացումը :

Շարունակական կրթությունը գիտելիքի արագ փոփոխվող աշխարհում կազմում է մասնագիտական կրթության անբաժանելի մաս՝ ընդգրկելով կրթական պահանջմունքների այն հատվածը , որը պայմանավորված է հիմնական մասնագիտական կոմպետենցիաների դրսևորմանն ու զարգացմանը նպաստող լրացուցիչ կոմպետենցիաների ձևավորման անհրաժեշտությամբ։ Գ լոբալիզացիայի պայմաններում շուկայում հատկապես մեծ է ընդհանրական կոմպետենցիաների պահանջարկը , որոնք մեծ մասամբ առնչվում են համամարդկային արժեքների , միջանձնային ունակությունների , միջմշակութային հաղորդակցության հմտությունների հետ։

Շ արունակական կրթությ ա ն հիմնական խնդիրն է ապահովել շարունակական կրթություն ` խորացնելով տեսական գիտելիքներ ը , յուրացն ելով ն որ մեթոդներ և տեխնոլոգիաներ՝ գործնական աշխատանքում կիրառելու համար ։

Համալսարանում հեռակա և հեռավոր ուսուցման ներմուծումը ` ԿԿՓՀ (ECTS) հետ միասին , մեծապես կնպաստի բոլոր տարիքի մարդկանց ուսման հնարավորություններին , ներառյալ կրթությունը շարունակելու , հեռակա կուրսերի և ոչ աշխատանքային գործունեությանը :

Շ արունակական կրթությ ա ն համակարգ ի կարևորագույն գործառույթներից է հնարավորություններ ընձեռել ոչ միայն հիմնական կրթական ծրագրին հավելված լրացական դասընթացներ առաջարկելու , այլ նաև՝ կրթական ինքնուրույն հատույթ հանդիսանալով , նպատակային կերպով սպասարկել հասարակության՝ ֆորմալ կրթության համակարգում չընդգրկված հատվածի կրթական կարիքները՝ կազմելով շարունակական , կամ հարատև կրթության (Life Long Learning) կարևորագույն բաղադրատարրերից մեկը ։

Այդ գործառույթով են պայմանավորված նաև դասավանդող կազմի մասնագիտական կոմպետենցիաների զարգացման հնարավորությունները։ Մասնագիտական զարգացման և վերապատրաստման տարաժամկետ ծրագրերի իրականացումը շարունակական կրթության կարևորագույն սեգմենտներից մեկն է հանդիսանում ։