Usel University

You are not logged in

Բարի գալուստ

Բարի գալուստ «ՅՈւ ԷՍ Ի ԷԼ» համալսարան

Հարգելիներս`

  Ողջունում եմ Ձեր մուտքը ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի նորացված պաշտոնական կայք: Հավատում եմ, որ այստեղ դուք կգտնեք օգտակար տեղեկատվություն, որը կօգնի Ձեզ ճիշտ ընտրություն կատարել կրթության ոլորտում:

  Այս համալսարանի հարկի տակ մենք աշխատում ենք իրականացնել մեր հիմնական նպատակը` կրթել ուսանողներին որպես քաղաքացիական հասարակությանն արժանի անդամներ, որպես ազնիվ, իրենց կոչմանը նվիրված և բարձր արժեհամակարգ ունեցող քաղաքացիներ:

  Իր գործունեության ընթացքում համալսարանը ձևավորել է գիտական կուռ թիմ, որն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ուսումնական գործընթացում նոր, առաջավոր տեխնոլոգիաների ներդրմանը: Նման մոտեցումը օգնում է մեզ միշտ նայել առաջ և շարժվել միջազգային կրթական միտումներին համընթաց: 

  «ՅՈւ ԷՍ Ի ԷԼ» համալսարանը միշտ կանգնած է ուսումնատենչ և գլոբալ մտածելակերպ ունեցող երիտասարդների կողքին: Մեր շրջանավարտներն իրենց կրթությունը շարունակում են հայրենական, եվրոպական և ամերիկյան հեղինակավոր բուհերում:

  Լինելով կրթական բարեփոխումների ոլորտում` փորձում ենք բարձրացնել և արժևորել բարձրագույն կրթության դերը հանրային կյանքում: Հպարտ ենք, որ կարող ենք նպաստել մեր ապագա սերնդի կայացմանն ու զարգացմանը:

  Եվս մեկ անգամ թույլ տվեք ջերմ ողջույններս հղել ձեզ և հաջողություն ցանկանալ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքում:

  Հարգանքով ` 

  «ՅՈւ ԷՍ Ի ԷԼ» համալսարանի ռեկտոր 

  Դ. Խ. Մոսկովյան