Usel University

You are not logged in

Շարժունություն

Բոլոնիայի գործընթացի սկզբունքներից մեկը ենթադրում է ակադեմիական շարժունության խթանումը. բուհական կազմի կրթական որակի բարձրացման և փորձի փոխանակման նպատակով բուհերը համագործակցում են իրենց երկրում և արտասահմանում առկա այլ բուհերի հետ: Այս համագործակցումն իրական դարձնելը կապված է բազմաթիվ սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ, մշակութային հիմնախնդիրների հետ, որոնք լուծելու համար բուհերին աջակցում են պետական կառույցները, միջազգային կազմակերպությունները, միջբուհական համագործակցությունն ապահովող բուհական ստորաբաժանումները: