Usel University

You are not logged in

Հայ գենոֆոնդը ամուր պահելու անփոխարինելի պայմանն է` հայկական մշակույթը, կրոնը, լեզուն, գիրը և գրականությունը մշտապես հասանելի դարձնել ողջ հայությանը:

Իսկ հզոր, զարգացած և անկախ պետության հիմքում ընկած է գրագետ հասարակության և կրթված սերունդ ունենալու գաղափարը, քանի որ երկրի ապագան կրթված ու հայրենասեր երիտասարդներին է:

 

 

 

Այդ պատճառով, ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարանի գործունեության նպատակներից մեկը հայ ազգային ինքնության որակների պահպանությունն է՝ հայապահպանությունը, քանի որ աշխարհասփյուռ հայությանը միավորողը, հային իր արմատին կապողը, համահայկական միասնության հզոր երաշխիքը` հայ մշակույթն է, զորացած ոգով, նորոգված մտքով: Հայաստանը և Սփյուռքը հզոր են միայն միմյանցով: Հայ ժողովրդի հզորությունն աշխարհասփյուռ հայերի միասնական հզորությունն է:

Համալսարանի Ռեկտորը, լինելով սփյուռքահայ և գիտակցելով Սփյուռք-Հայաստան մեկ ամբողջություն լինելու կարևորությունը, ներկա և ապագա սերունդների համար հոգևոր ժառանգության պահպանման, հայրենիքի հանդեպ սիրո, նվիրումի և պատասխանատվության զգացում սերմանելու նպատակով կենտրոնի առջև խնդիր է դրել Համալսարան-Սփյուռք սերտ կապերի ապահովումը:

Կենտրոնի խնդիրներից են՝

v  Համախմբել ազգային ներուժը գիտական և կրթական ոլորտներում:

v  Նպաստել հայապահպանությանը Սփյուռքում և խթանել հայրենադարձությունը Համալսարանի ներուժի ներգրավմամբ:

v  Ապահովել Համալսարանի և Սփյուռքում գործող գիտական, կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների միջև համագործակցությունն ու հարատև աշխատանքը` ի նպաստ ազգային ինքնության պահպանման:

v  Կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ` հավաքներ, համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ Սփյուռքում գործող մշակութային համույթների, հայկական կենտրոնների, կրթական հաստատությունների մասնակցությամբ:

v  Ամրապնդել մշակութային, կրթական, գիտական կապերը Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների միջև:

v  Աջակցել ուսումնա-կրթական, գիտական, մշակութային և այլ հայապահպանման կենտրոններին` Սփյուռքում իրենց գործունեությունը ծավալելու համար:

v  Մշակել ու իրականացնել Սփյուռքի հետ փոխհամագործակցության նոր ծրագրեր:

v  Համալսարանի գործունեության շրջանակներում հնարավորինս նպաստել Սփյուռքի հայ նոր սերնդի ձևավորմանը` ներկայացնելով հայրենական գիտակրթական արդի ձեռքբերումները, հայկական մշակույթը, ազգային առանձնահատկությունները, հայոց լեզուն և գրականությունը:

v  Ստեղծել Սփյուռքահայ մշակութային, կրթական, գիտական, հասարակական և բարեգործական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվական բազա.

Համալսարանը հպարտանում է իր Հայրենիքով, քանզի մենք` հայերս, ուժեղ ենք միասին և միասին էլ պետք է կառուցենք համայն հայության երազած Հայրենիքը:

Իզուր չեն ասված հանճարեղ մարդկանց հետևյալ խոսքերը.

asuytner8

asuytner6

asuytner5

asuytner4

asuytner3

asuytner2

asuytner7

asuytner1