Usel University

You are not logged in

Սույն դեպարտամենտի հիմնախնդիրն է կազմակերպել արտերկրյա ուսանողների ուսումնառությունը Համալսարանում` վերահսկելով ողջ գործընթացը:

Դեպարտամենտի գործառույթներից են`

v Ծավալել ուսումնամեթոդական, գիտական, կազմակերպչական և այլ կրթական գործունեություն` օտարերկրյա ուսանողների լիարժեք ուսուցումն ապահովելու համար:

v Համակարգել ամբիոնների և արտերկրյա ուսանողների հետ տարվող ամենօրյա աշխատանքները:

v Աջակցել և խորհրդատվություն տրամադրել` համալսարանական կյանքին ինտեգրվելու համար:

v Ապահովել արտերկրյա ուսանողների մասնակցությունը Համալսարանի գիտական, կրթական, մշակութային և մյուս միջոցառումներին,

v Աջակցել օտարերկրյա ուսանողներին`անդամակցելու Ուսանողական Գիտական Ընկերությանն /ՈւԳԸ/;

v Հնարավորություն ընձեռել օտարերկրյա ուսանողներին իրենց մասնակցությունն ունենալու Ուսանողական Խորհրդի /ՈւԽ/ աշխատանքներում;

v Ստեղծել համապատասխան պայմաններ ուսանողների մասնագիտական և ոչ մասնագիտական հմտությունների հայտնաբերման և ամրապնդման համար:

v Համախմբել տարբեր ֆակուլտետների և կուրսերի օտարերկրյա ուսանողներին;

v Իրազեկել համապատասխան վարչական մարմիններին օտարերկրյա ուսանողին հուզող հարցերը և կարծիքները:

v Ամրապնդել Համալսարանի տարբեր քաղաքացիությկուն ունեցող ուսանողների փոխըմբռնումը, համագործակցությունը և փոխադարձ հարգանքը:

v Խրախուսել և աջակցել արտերկրյա ուսանողների ազգային և կրոնական տոներին նվիրված հանդիսությունների կազմակերպումը:

v Արտերկրացիների ուսուցումը Համալսարանում իրականացվում է բարձրագույն կրթության միջազգային չափորոշիչներով: Համալսարանի ուսումնական ծրագրերը համապատասխանեցված են Եվրոպական Կրեդիտների Փոխանցման Համակարգին (ECTS – Eoropean Credit Transfer System), որը փոխճանաչման հուսալի գործիք է միջազգային կրթական համակարգում:

Համալսարանում կրթությունն իրականացվում է հայերենով և օտար լեզուներով` առկա և հեռակա ուսուցմամբ: Որպես երկրորդ օտար լեզու Համալսարանում ուսանողներն ուսումնասիրում են ֆրանսերեն, գերմաներն, իսպաներեն:

Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական առարկաներ: Հատուկ ուշադրություն է դարձվում ուսանողի անհատաական և գիտահետազոտական հմտությունների դրսևորմանը:

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարանն արտերկրյա ուսանողներին առաջարկում է հետևյալ հատուկ դասընթացները՝

v Հայոց լեզվի և գրականության;

v Հայոց պատմության;

v Հայ կրոնի պատմության;

v Հայկական մշակույթի պատմության;

v Հայկական սպորտի պատմության:

 

 

 

 

 

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարանն իր շրջանավարտներին որակավորում է հետևյալ մասնագիտութուններով.

v Իրավագիտություն

v Տնտեսագիտություն

v Լրագրություն

v Օտար լեզու և գրականություն