Usel University

You are not logged in

  ՅՈւ ԷՍ Ի ԷԼ  համալսարանը հանդիսանում է "Գրիգոր Զոհրապ" համալսարանի իրավահաջորդը (վերանվանվել է 2006թ.-ին USEL UNIVERSITY (UNIVERSITY OF SCIENCES, ECONOMY AND LAW)` Համալսարան գիտությունների, էկոնոմիկայի և օրենքի))` նոր ղեկավարությամբ և սկզբունքներով:

"Գրիգոր Զոհրապ" համալսարանը հիմնադրվել է դեռևս 1991 թվականին պրոֆեսոր, իրավական գիտությունների թեկնածու, ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ Ռաֆիկ Գարեգինի Պետրոսյանի կողմից` մարդ, որ շուրջ 110 գիտական աշխատությունների հեղինակ է և կրթության ոլորտում ունի մեծագույն փորձ: 

Համալսարանի հույժ կարևոր և պատասխանատու նպատակն է` նպաստել համակարգված գիտելիքների տիրապետող լայն պրոֆիլի որակյալ մասնագիտական ներուժի ձևավորման գործընթացին` ձևավորելով բազմահմուտ, արհեստավարժ, հայրենասեր, ազգային ոգով դաստիարակված, օրինապահ, իր պետությանը հավատարմորեն ծառայող և բարոյական արժանիքների դավանող, բարեկիրթ, մասնագիտական հարուստ գիտելիքներով զինված Քաղաքացի:

Համալսարանի հիմնախնդիրներից հիմնականը բոլոր ժամանակներում եղել է կրթական ծրագրի ուսուցման այնպիսի մակարդակի ապահովումը, որ շրջանավարտը, աշխատանքի տեղավորվելով պետական համակարգում կամ կազմակերպելով սեփական շահութաբեր գործը, պատրաստ լինի ձեռք բերած տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համադրմամբ լուծելու գիտական, իրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ ոլորտների ամենատարբեր խնդիրները և կարևորագույնս նպաստել երկրի տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը: 

 Համալսարանի հիմնադրման օրվանից կրթական ծրագրի հիմքում ընկած է ուսուցման հայրենական լավագույն ավանդույթների պահպանման և զարգացման գաղափարը: Ուսումնական գործընթացի հիմնական փաստաթղթերը մշակվել են` հաշվի առնելով հայրենական և արտերկրի, մասնավորապես` եվրոպական և ամերիկյան առաջատար ԲՈւՀ-երի փորձն ու ձեռքբերումները

Դասախոսական անձնակազմը համալրված է եղել գիտական տարբեր աստիճան ու կոչում ունեցող շուրջ 100 դասախոսներով, որոնց շարքում են դոցենտ Տ.Կ. Բարսեղյանը, պրոֆեսոր Ռ.Գ. Պետրոսյանը, պրոֆեսոր Գ. Ս. Ղազինյանը, պրոֆեսոր Ն. Այվազյանը, պրոֆեսոր Գ.Հ. Ղարախանյանը, դոցենտ Ա.Բ. Իսկոյանը, ակադեմիկոս Գ. Ջահուկյանը և այլոք: Համալսարանի հիմնական աշխատակազմի շատ դասախոսներ, պրոֆեսորներ և գիտնականներ մանկավարժական գործունեությանը զուգընթաց զբաղվել են գիտահետազոտական աշխատանքներով և համալսարանում աշխատելու տարիներին դարձել են այնպիսի աշխատությունների հեղինակներ ինչպիսիք են`

v  «ՀՀ քաղաքացիական իրավունք». դոցենտ Տ. Կ. Բարսեղյան, 2000 թ.

v  «ՀՀ քաղաքացիական դատավարություն». պրոֆ. Ռ. Գ. Պետրոսյան, 1999-2000 թթ.

v  «ՀՀ քրեական իրավունք», 1-ին հատոր. պրոֆ. Գ. Ս. Ղազինյան և ուրիշներ, 2000 թ.

v  «ՀՀ սահմանադրական իրավունք». պրոֆ. Ն. Այվազյան և ուրիշներ, 2000 թ.

v  «Ժառանգման իրավունք». պրոֆ. Գ. Հ. Ղարախանյան. 2000 թ.

v  «Հռոմեական մասնավոր իրավունք». դոցենտ Լ. Բաբալյան, 2000 թ.

v  «Էկոլոգիական օրենսդրության ժողովածու». դոցենտ Ա. Բ. Իսկոյան. 1999 թ.

v  «Հարկ կա արդյոք փոխել մեր ուղղագրությունը», ակադեմ. Գ. Ջահուկյան, 1996 թ.

v  «Բնակչության կենսամակարդակը ՀՀ-ում: ՀՀ տնտեսության-ձեռնարկատիրության զարգացման արդի խնդիրները». ակադեմ. Գ. Ղարիբյան, 1998թ.

v  «Անցումային շրջանի կարգավորման ծրագրանպատակային հայեցակարգերը» պրոֆ. Վ.Թորոյան. 1997 թ.

v  «Արտակարգ պայմաններում անձի հոգեվերականգման տեխնիկան». դոցենտ Մ. Մկրտումյան. 1998 թ.

Կրթության որակի ապահովման նպատակով համալրվել է դասախոսական կազմը, ներգրավվել են փորձառու, գիտակ, հմուտ մասնագետներ: Այժմ Համալսարանում դասավանդում են գիտության և կրթության առաջատար մասնագետներ` ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, դոկտորներ, դոցենտներ, գիտությունների թեկնածուներ: Պարբերաբար ձեռնարկվում են միջոցառումներ պորֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, որակավորման բարձրացման ուղղությամբ:

 Դեռ հիմնադրման առաջին տարիներից համալսարանի շրջանակներում ավանդույթ են եղել արդյունավետ և հաճախակի կազմակերպվող գիտահետազոտական, ճանաչողական, մշակութային բնույթի հավաքները, հանդիսությունները, որոնք նպաստել են դասախոս-ուսանող փոխադարձ կապի ամրապնդման ուղղությամբ արդիական միջոցների գործադրմանը:

Համալսարանում կարևորվող առանձնահատուկ հարցերից է ուսանողության ներգրավումը գիտաուսումնական, գիտահետազոտական աշխատանքների մեջ,  որոնց արդյունքները ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարանը միշտ գնահատում ու խրախուսում է

Համալսարանում  մեծ ուշադրություն է դարձվում ուսանողներին ոչ միայն մասնագիտական խորը, կայուն, արդիական գիտելիքներով զինելուն, այլև նրանց բարոյական, հայրենասիրական, իրավական, գեղագիտական և մշակութային դաստիարակությանը:

Համալսարանում իրականացվող գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունավետության, որակյալ կադրերի պատրաստման (թողարկման) մեջ ծանրակշիռ ներդրում ունեն և¢  գիտամանկավարժական կադրերը, և¢ սովորող երիտասարդությունը. Համալսարանի ուսանողները, 2009 թվականին մասնակցելով Եվրոպական լրագրության կենտրոնի կողմից կազմակերպված հետաքննական լրագրության մրցույթին, արժանացել են «Լավագույն լրագրող – հետաքննող» պատվոգրերին: 

Ուսանողական խորհրդից զատ` համալսարանում առ այսօր գործում է ուսանողական գիտական ընկերություն` ՈւԳԸ, որը կարևոր ներդրում ունի գիտական հետազոտությունների իրականացման ասպարեզում, զբաղվում է գիտական արգասավոր գործունեությամբ, կազմակերպում է սեմինարներ, գիտաժողովներ, պատրաստում է հոդվածներ և աշխատություններ: ՈւԳԸ-ի ջանքերը նպատակաուղղված են ուսանողության շրջանում սերմանելու ու զարգացնելու անհատական ստեղծագործական աշխատանք, պատրաստել զեկույցներ, որոնք հանդիսանում են ապագա մասնագետի` անհրաժեշտ տեղեկատվության հայթայթման, առաջնային մշակման, վերլուծության, ամփոփման և գիտական եզրահանգման ուղղությամբ ունակությունների դրսևորման ու հմտությունների ձեռքբերման առաջին քայլերը և արժանանում են պատշաճ ուշադրության և համապատասխան գնահատանքի

Համալսարանի ձեռնարկած արդյունավետ միջոցները` դիմորդների ընտրության հարցում, համալսարան-դիմորդ, համալսարան-ծնող անկեղծ երկխոսության արգասավորությունը, ինչպես նաև կամային-կարգապահական պահվածքի մակարդակը կայուն երաշխիքներ են շրջանավարտների պահանջարկի անշեղ աճման առումով: Շրջանավարտներից ոմանց անմիջապես աշխատանքի են հրավիրում հենց այն կազմակերպություններում, որտեղ անց են կացվում ուսումնա-արտադրական պրակտիկաներ կամ հանդիսավոր միջոցառումներ

Մեր շրջանավարտները իրենց կրթությունը շարունակում են հայրենական, եվրոպական և ամերիկյան հեղինակավոր բուհերում:

Համալսարանն ունի կարիերայի կենտրոն, որն աջակցում է ուսանողներին աշխատանքի տեղավորման հարցում: Համալսարանի միջնորդությամբ նշանակված պրակտիկայի ընթացքում մասնագիտական գիտելիքներ և պատշաճ հմտություններ դրսևորած ուսանողները հրավիրվում են աշխատանքի  սույն հիմնարկներում:

Իր գործունեության բոլոր փուլերում համալսարանն ունեցել է և ունի համակարգչային ժամանակակից տեխնիկայով հագեցած կաբինետներ, լինգաֆոնային կաբինետ, մասնագիտական հարուստ գրականությամբ հագեցած գրադարան, ֆոտո և կրիմինալիստիկայի լաբորատորիաներԲոլոր մասնագիտություններով բուհի ուսանողները ուսումնասիրում են համակարգչային հետևյալ ծրագրերը. MS Windows, MS Word 2003, MS Excel, Photoshop, Corel Draw, Internet և այլ մասնագիտական ծրագրեր:  

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ  համալսարանը ողջունում է առաջընթացն արվեստում, ուստի և խթանում է դասական գրականության լավագույն նմուշների ներկայացումը ժամանակակից տեխնոլոգիական լուծումների միջոցով: Որպես վառ օրինակ` ՅՈւ ԷՍ Ի ԷԼ   համալսարանի աջակցությամբ լույս են տեսել Պարույր Սևակի "Հինգերորդ եղանակ" և Վահան Տերյանի "Սիրո երգեր" աուդիոգրքերը, որոնց նպատակն էր մեծացնել հայ քնարերգության գոհարների ճանաչելիությունն երիտասարդության շրջանում

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ  համալսարանում հրատարակվել է “USEL – magazine" ամսաթերթը: 

Համալսարանի ուսումնական ծրագրերը համապատասխանեցված են Եվրոպական Կրեդիտների Փոխանցման Համակարգին (ECTS - European Credit Transfer System), որը փոխճանաչման հուսալի գործիք է միջազգային կրթական համակարգում: Համալսարանի ուսումնագիտական գործընթացը համապատասխանում է Բոլոնյան հռչակագրի սկզբունքներին` ձեռնարկելով շարունակական միջոցառումներ կրթության որակի բարձրացման և նոր տեխնոլոգիաների ներդրման գործում: Տարեցտարի ընդլայնվում են համալսարանի միջազգային կապերը տարբեր կրթական հաստատությունների հետ, իրագործվում են ուսումնագիտական համատեղ ծրագրեր, կլոր սեղաններ, քննարկումներ, գիտաժողովներ: Կատարվում են բազմաթիվ աշխատանքներ ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման արդիական մեթոդներ ու ձևեր կիրակելու ուղղությամբ:

Բոլոր ֆակուլտետներում իրականացվում է օտար լեզուների խորացված ուսուցում` եվրոպական չափանիշներին համապատասխան, փոխներգործող (ինտերակտիվ) մեթոդներով:

Այսօր էլ համալսարանի զարգացման ծրագրի հիմնական ուղղություններն են`

v  Կրթական գործունեության բարելավմանն ուղղված համալիր միջոցների ձեռնարկում:

v  Շրջանավարտների և գիտական կադրերի պատրաստման մակարդակի բարելավում և բարձրացում:

v  Նյութատեխնիկական բազայի թարմացում և վերազինում:

v  Գիտական հիմնական ուղղությունների շրջանակներում տարվող գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների ընդլայնում և զարգացում:

v  Հրատարակչական գործի բարելավում և ընդլայնում:

v  Համագործակցություն ընդլայնում և զարգացում հայրենական և արտերկրի ուսումնական հաստատությունների հետ:

          Կրթական գործընթացի բոլոր բաղկացուցիչ մասերը` ուսումնական գործընթացի կազմակերպումը, շրջանավարտների պատրաստումը, գրադարանային և համակարգչային ապահովումը, տեղեկատվական համակարգի, նյութատեխնիակակն բազայի վերազինումը, հանդիսանում են Համալսարանի գործունեության և զարգացման հիմնասյուները:

Լինելով հարուստ պատմություն ունեցող համալսարանի իրավահաջորդՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանը պահպանում է ավանդույթ դարձած սկզբունքները և մոտեցումները ուսանողներին կրթելու և զարգացնելու հարցում:

 

Համալսարանի կարգախոսն է.  «ԳԻՏԵԼԻՔՆ ՈւԺ Է, ԵՐՋԱՆԿՈւԹՅԱՆ ՃՇԳՐԻՏ ԲԱՆԱԼԻՆ»

Համալսարանն ունի դրոշ, զինանշան, հիմներգ, ՈւԽ օրհներգ, ներբող, քայլերգ: