Usel University

You are not logged in

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի Կրթության զարգացման, բարեփոխումների և որակի արտաքին և ներքին ապահովման վարչությունը Համալսարանի ստորաբաժանումներից է, որը ՀՀ օրենսդրությամբ, Համալսարանի ու սեփական կանոնադրությամբ իրականացնում է ներքին որակի ապահովման գործառույթներ` ներառելով հետազոտական, կրթական ու կառավարման մեթոդական գնահատման բնագավառները և նպաստելով Համալսարանի որակի անընդհատ կատարելագործմանը:

Վարչության նպատակներից են.

v    Նպաստել Համալսարանում հաշվետողականության և որակի մշակույ­թի տարածմանը,

v    Ստեղծել մեթոդական, կազմակերպական, տեխնիկական և տեղեկատվական հիմք` Որակի արտաքին գնահատման նպատակով,

v    Նպաստել Համալսարանի առաքելության և ռազմավարական նպատակների իրականացմանը:

Կրթության զարգացման, բարեփոխումների, որակի արտաքին և ներքին ապահովման վարչությունը պատասխանատու է Որակի ապահովման քաղաքականության և հայեցակարգի իրագործման, Որակի ապահովման  ընթացակարգերի և գործընթացների իրագործման, մշտադիտարկման,     վերահսկման , վերանայման և բարելավման համար: Վարչությունը համապատասխան համակարգի, գործընթացների և մեխանիզմների միջոցով ապահովում է Համալսարանի ներքին և արտաքին հետադարձ կապը:

Վարչությունը համագործակցում է ֆակուլտետային ՈԱ- ի պատասխանատուի, Համալսարանի ՈԱ- հանձնաժողովի և ֆակուլտետների/ ամբիոնների հանձնաժողովների հետ:

Համալսարանում ֆակուլտետների/ ամբիոնների որակի կառավարման հանձնաժողովները ստեղծված են մասնագիտական տարբեր տիրույթներում խնդիրների քննարկման, առաջարկությունների ներկայացման, ինչպես նաև անհրաժեշտ ընթացակարգերի և կանոնակարգերի մշակման ու բարելավման համար: 

Ամբիոնային ՈԱ- ի պատասխանատուն պատասխանատու է ֆակուլտետի մակարդակով որակի ապահովման և վերահսկման գործառույթների իրականացման և ամբիոնից բխող նոր ուսումնական ծրագրի ներդրման գործընթացի կազմակերպման համար:

Համալսարանում գործում են նաև ֆակուլտետային հանձնաժողովի կողմից կազմված նպատակային հանձնախմբեր, որոնք պատասխանատու են ուսումնական ծրագրերի, պլանների, կրթական վերջնարդյունքների, անհրաժեշտ ընթացակարգերի, կանոնակարգերի մշակման, վերանայման և կատարելագործման համար:

Կրթական գործընթացների կազմակերպումը, կառավարման գործընթացները մշտադիտարկվում են ուսումնական տարվա ողջ  ընթացքում: Մշտադիտարկման և վերահսկման նպատակով տեղեկատվության հավաքման և  մշակման համար Կրթության զարգացման, բարեփոխումների և որակի ապահովման վարչությունը համագործակցում էՀամալսարանի կառուցվածքային բոլոր   ստորաբաժանումների  հետ: Արդյունքներն ամփոփվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին և  մշակվում համապատասխան երաշխավորություններառաջարկություններ և միջոցառումներ՝ թերությունները շտկելու, իսկ լավագույն փորձը՝ տարածելու նպատակով: