Usel University

You are not logged in

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը հիմնադրման  օրից ձեռնամուխ է եղել համալսարանի կայքի պատրաստման  գործին և  այս պահին արդեն ձեր առջեւ է www.usel.am էլեկտրոնային կայքը:

Վարչության հիմնական գործառույթն է ապահովել հասարակության և մամուլի հետ կապը, համալսարանում կատարվող իրադարձությունների մասին իրազեկել մամուլին, տարածել   մամլո հաղորդագրություններ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների խնդրանքով ապահովել համապատասխան մասնագետի հետ հանդիպում, կազմակերպել հեռուստահաղորդումներ համալսարանի պրոֆեսորդասախոսական կազմի անդամների մասնակցությամբ:     

 

Վարչության  հիմնական  խնդիրներն  ու  նպատակներն  են`

համալսարանի տեղեկատվական և քարոզչական քաղաքականության կազմակերպումն ու իրականացումը.

ռեկտորի ղեկավարությամբ անցկացվող միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցությունը

էլեկտրոնային հաղորդակցության համակարգի ստեղծում

 հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը, համատեղ աշխատանքային

միջոցառումների պլանավորումը, իրականացումը, տեղեկատվության փոխանակումը

 

 Վարչությունը հետագայում ընդլայնման միտում ունի` պայմանավորված աշխատանքային անհրաժեշտությամբ