Usel University

You are not logged in

   ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի ռեկտորն առանց լիազորագրի գործում է համալսարանի անունից, ներկայացնում է նրա շահերը պետության, պետական մարմինների, այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և կազմակերպություններում, տնօրինում է համալսարանի գույքն ու ֆինանսական միջոցները, կնքում է պայմանագրեր, այդ թվում նաև աշխատանքային, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում համալսարանի աշխատողներին, արձակում է հրամաններ և կարգադրություններ, որոնք պարտադիր են համալսարանի կոլեկտիվի անդամների համար: 

   Ռեկտորատը համալսարանի ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածներում, իր կանոնակարգով սահմանված լիազորությունների սահմաններում, քննարկում է համալսարանի գործունեությանը վերաբերող հարցեր:

  Ռեկտորատի կազմի մեջ մտնում են համալսարանի ռեկտորը, պրոռեկտորները, համալսարանի գիտական քարտուղարը, ֆակուլտետների դեկանները, գիտական և ուսումնական վարչությունների (կամ մասերի) ղեկավարները: