Usel University

You are not logged in

  Համալսարանի կառավարման խորհուրդը Համալսարանի գործունեության հիմնական հարցերի քննարկման համար ռեկտորին աոընթեր ստեղծված մարմին է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով՝ համալսարանի կանոնադրությանը համապատասխան: Համալսարանի խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը (խորհրդի նախագահ), պրոռեկտորները, դեկանները, ուսումնական վարչության և ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ուսանողության ներկայացուցիչները։ Խորհուրդը ձևավորվում է Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, ՀՀ Կառավարության, Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից: 

  Խորհրդի կազմը հրամանագրմամբ հաստատվում է ռեկտորի կողմից: 

  Համալսարանի Խորհրդի հիմնական խնդիրներն են` hամալսարանի բյուջեի, զարգացման ռազմավարական ծրագրերի քննարկումն ու հաստատումը, բարձրագույն կրթությամբ ժամանակակից որակյալ կադրերի պատրաստումը: