Usel University

You are not logged in

     Համալսարանի ֆինանսական խորհուրդը՝ 

կատարում է բուհի զարգացման, բյուջետային և արտաբյուջետային մուտքերի կանխատեսումները և կազմում նրանց ֆինանսական նախահաշիվները:

մշակում է համալսարանի ծախսային ռազմավարությունը, ստեղծում է տեղեկատվական համակարգ` հավաքագրելով, մշակելով և ամբողջացնելով տվյալների բազաները:

մշակում և ռեկտորի հաստատմանն է ներկայացնում համալսարանի համապատասխան ստորաբաժանումների հաստիքացուցակները:

հաշվառում է դասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմերի, ինչպես նաև պետպատվերով, վճարովի և հեռակա համակարգերում սովորող ուսանողների ամենամյա շարժը:

մշակում և ռեկտորի հաստատմանն է ներկայացնում  ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններ` աշխատողների թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի, թվակազմի պլանի կատարման մասին, և ընդունված ժամանակացույցով դրանք տրամադրում է ՀՀ ԿԳ նախարարությանն ու վիճակագրական վարչությանը:

հաշվառում է պլանային ցուցանիշների ընթացքը և վերահսկում համալսարանի միջոցների ճիշտ օգտագործումը:

կադրերի բաժնի հետ համատեղ վերահսկում է հաստիքների նպատակային պլանավորումը և աշխատավարձի ֆոնդի ճիշտ օգտագործումը:

հաշվառում են ուսանողների ամենամյա շարժը: