Usel University

You are not logged in

Ֆինանսական տեխնոլոգիաների լաբորատորիա

Համալսարանի Ֆինանսական տեխնոլոգիաների լաբորատորիան իր ուրույն տեղն ունի  Տնտեսագիտության ֆակուլտետում: Լաբորատորիայի նպատակն է ձևավորել այնպիսի ֆինանսական միջավայր, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ հայրենական ու համաշխարհային ֆինանսական շուկայում մատուցվող ծառայություններ ու ֆինանսական գործիքներ, աջակցում է նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Լաբորատորիայի ուսանողին տրվում է խորհրդատվություն ֆինանսական շուկաների, արժեթղթերի շուկայում կապիտալի ներդրման, արժեթղթերով առևտրական գործառնությունների, բաժնետիրական ընկերությունների և կորպորատիվ կառավարման, գնագոյացման, ձեռնարկությունների կողմից բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և օտարման, ֆինանսավորման աղբյուրների որոնման և ներդրումներ ներգրավելու, ներդրումային ծրագրերի իրականացման և ֆինանսների բնագավառում այլ տարաբնույթ ծառայությունների վերաբերյալ: