Usel University

You are not logged in

Այսօր համաշխարհային տնտեսական կյանքը վերլուծելու ունակությունը շատ կարևոր դեր է խաղում ոչ միայն տնտեսագիտության, այլև այլ ոլորտի մասնագետների համար: Ժամանակակից կյանքը թելադրում է իր պայմանները, և վերջիններս ընկալելու և վերլուծելու հմտությունն է, որ դարձնում է մրցունակ և պահանջված:

Տնտեսագիտությունը նման է շախմատի, և լավ խաղացող է համարվում նա, ով շատ քայլեր է կարողանում հաշվարկել, այլ կերպ՝ եթե տնտեսագետը կարողանում է հասկանալ և գնահատել յուրաքանչյուր նշանակությունը, ապա նա համարվում է լավ տնտեսագետ-մասնագետ:

Այս առումով ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը պատրաստում է վերլուծող մտածելակերպով մասնագետների, ովքեր ոչ միայն տիրապետում են տնտեսագիտության պատմությանը, այլև հետևում են համաշխարհային մասշտաբով տեղի ունեցող երևույթներին, դրանք դիտարկում արդիական անկյան տակ, այլ խոսքերով ասած` զարգանում որպես ապագայի, և ոչ անցյալի մասնագետներ

Տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսների ճնշող մեծամասնությունը ունի գիտական աստիճան և կոչում: Մանկավարժական աշխատանքին զուգահեռ նրանցից շատերը զբաղվում են գիտական մշակումներով և գիտահրատարակչական գործունեությամբ

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը արտոնագրված է ՀՀ  №791 արտոնագրով