Usel University

You are not logged in

Հաճախ թվում է, որ լրագրությունը որպես մասնագիտություն առանձնահատուկ գիտելիքներ չի պահանջում: Որպես հետևանք հանրության լայն շրջանակներին են առաջարկվում թերի խմբագրած և կասկածելի պարունակությամբ ամսագրեր ու պարբերականներ, որոնք որակապես նոր և օգտակար տեղեկատվություն հաճախ չեն պարունակում: Մինչդեռ լրագրությունը որպես մասնագիտություն ունի բազմաթիվ նրբություններ

Լրագրությունը համարվում է աշխարհի 2-րդ հնագույն մասնագիտությունը:

Տեղեկությունների փոխանցումը կամ տարածումը որոշակի շրջանակներում՝ մարդկային զարգացման ամենակարևոր նախապայմաններից է, ամենաթանկ կապիտալը և' նախկինում, և' ներկայումս:

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի լրագրության ֆակուլտետը սովորեցնում է ուսանողներին աշխատել բազմաթիվ մուլտիմեդիոն գործիքների հետ, մշակել և վերլուծել տեղեկատվությունը և այլն

Ֆակուլտետն աչքի է ընկնում ուժեղ դասախոսական կազմով և ուսանողներին տրվող արտադրական պրակտիկայի լայն հնարավորություններով

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի լրագրության ֆակուլտետը հավատարմագրված է ՀՀ № 228 հավատարմագրով: