Usel University

You are not logged in

   Սոց-հումանիտար առարկաների ամբիոնն իր առջև խնդիր է դրել ընդլայնել ուսանողի ընդհանուր տեղեկատվական և աշխարհայացական գիտելիքները: Ամբիոնի աշխատանքի հիմնական ուղղությունն է հումանիտար ցիկլի առարկաների վերաբերյալ գիտելիքների լիարժեք փոխանցումը բարձրակարգ դասախոսներից ուսանողներին:

   Ամբիոնի առաքելությունը Համալսարանում ուսուցանվող բոլոր մասնագիտությունների ուսումնական պլաններով նախատեսված սոցիալական և հումանիտար առարկաների դասավանդման պատշաճ կազմակերպումն է, դրա որակի և արդյունավետության անշեղ բարձրացումը, ուսանողներին ժամանակակից գիտելիքներով զինումը, նրանց բարոյական և գեղագիտական դաստիարակության իրականացումը, գիտական մատերիալիստական աշխարհայացքի, քաղաքացիական, հայրենասիրական ու մարդասիրական կերպարի ձևավորումը: