Usel University

You are not logged in

Անգլերենի պատշաճ իմացությունն այսօր հաջողության հասնելու գրեթե անվերապահ գրավականն է:   Այն օգնում է ուսանողներին հասկանալ տարբեր մշակույթների մարդկանց, զինում նրանց հաղորդակցվելու հմտություններով, օգնում բարելավել իրենց թե մտավոր, թե նյութական կեցությունը և հանդես գալ որպես հանրույթի լիիրավ անդամներ:

Օտար լեզվի և գրականության ամբիոնը սպասարկում է Համալսարանի մյուս ֆակուլտետներին նույնպես: Դասավանդվող առարկաների թվում են` Օտար լեզուներ (ֆրանսերեն, ռուսերեն), Լատիներեն, Անգլերեն լեզու, Երկրագիտություն, Գործնական հնչյունաբանություն, Գրական անգլ. լեզվի պատմություն, Տեսական հնչյունաբանություն, Ուսումնասիրվող լեզվի երկրագիտություն, Անգլ. լեզվի դաս. մեթոդիկա, Բառագիտություն, Տեսական քերականություն, Անգլերեն լեզվի ոճաբանություն, Անգլ. և հայոց լեզվի համեմատ. տիպ., Թարգմանության տեսություն և պրակտիկա, Օտար լեզվի տեսություն, Գործնական քերականություն, Գրական գեղարվեստական թարգմանություն, Հաղորդակցության մշակույթ, Տեսական քերականության արդի հարցեր, Ոճահնչյունաբանություն   Ամբիոնի կողմից կազմակերպվում են գիտական կոնֆերանսներ, ինչպես նաև գիտամանկավարժական և գիտամեթոդական սեմինարներ:

Ամբիոնում մշակվում են տեսական առարկաների դասընթացներին համապատասխան ուսումնամեթոդական նյութեր, ստեղծվում են ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկներ, մշակումներ մասնագիտական և ոչ մասնագիտական ֆակուլտետների համար:

Ամբիոնում խնդիրներ են.

  • զարգացնել ուսանողների հաղորդակցական հմտությունները;
  • ներկայացնել լավ մշակված և տարբերակված դասընթացներ;
  • կիրառել գիտական հենք ունեցող դասավանդման արդիական միջոցներ;
  • համագործակցել արտերկրի գիտական հանրույթի հետ` հրապարակումների և գիտաժողովների միջոցով