Usel University

You are not logged in

Արտադրական  պրակտիկայի կազմակերպումը մասնագետ կադրերի գործնական պատրաստման կարևորագույն փուլերից մեկն է: Պրակտիկայի կազմակերպման գլխավոր խնդիրն է տարիների ընթացքում ուսանողներին տրված տեսական գիտելիքները լրացնել և ամրապնդել գործնական աշխատանքի փորձով և կիրառական ունակություններով:

Ուսանողների արտադրական պրակտիկայի անմիջական կազմակերպումն իրականացվում է աշխատանքային տեղերում, ուր յուրաքանչյուր ուսանողի կցվում է ղեկավար, որն էլ տեղում կազմակերպում է պրակտիկան՝ ապահովելով դրա համար անհրաժեշտ նյութերով և հանձնարարություններով:
Ուսանողը պետք է ճիշտ պատկերացում ունենա արտադրական պրակտիկայի ընթացքում իրեն առաջադրվող պահանջների մասին և ակտիվ կերպով մասնակցի կազմակերպության առօրյա աշխատանքային գործունեությանը:

Համալսարանի ղեկավարությունը բուհի հիմնադրման պահից լրջորեն ուշադրություն է դարձրել ուսումնաարտադրական պրակտիկաների նախապատրաստման ու կազմակերպման խնդրին: Պրակտիկաների բաժնի ստեղծումը բուհում հետապնդում է հենց այդ նպատակը:

Համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողները համապատասխան հիմնարկներում անցկացնում են պետական չափորոշիչներով և ժամաքանակով նախատեսված արտադրական պրատիկա:

Իրավաբանական ֆակուլտետի ուսանողները իրենց արտադրական պրակտիկան անցկացնում են ՀՀ Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնում, Փորձաքննությունների ազգային բյուրոյում, ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում և այլ իրավապահ մարմիններում:

Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողները իրենց պրակտիկան անցկացնում են տարբեր բանկերում և այլ հիմնարկ-ձեռնարկություններում:

Օտար լեզվի և գրականության ֆակուլտետի ուսանողները տարբեր դպրոցներում անցկացնելով իրենց պրակտիկաները, կարողանում են բուհում ձեռք բերած գիտելիքները օգտագործել դասարաններում` ուսումնական պլաններով նախատեսված պասիվ և ակտիվ ձևերով: