Usel University

You are not logged in

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ    համալսարանի իրավագիտության ֆակուլտետը հայտարարում է անվճար իրավաբանական խորհրդատվության մասին: Մեր ուսանողները պատրաստ են աջակցելու ֆիզիկական անձանց` առաջացած իրավական խնդիրներին լուծում տալու հարցում:

Ուսանողական կազմից զատ` դեպքերի քննարկման և վերլուծության գործընթացին մասնակցում է նաև դասախոսական կազմը, ինչն ապահովում է առավելագույն ճշգրտություն և որակ

Իրավաբանական խորհրդի  հիմնական նպատակներն են`

  •  ուսանողներին անհրաժեշտ իրավաբանական գիտելիքներով և հմտություններով ապահովում;
  •  ուսանողների մասնագիտացում և մասնագիտական կողմնորոշում; 
  •  սոցիալապես անապահով քաղաքացիներին իրավաբանական օգնության ցուցաբերում;
  •  իրավաբան-ուսանողի մասնագիտական և անձնական վարքագծի բարոյական կողմերի կատարելագործմանն ուղղված օժանդակում;
  •  իրավական խնդիրներ ունեցող անձանց անհրաժեշտ իրավական ծառայությունների մատուցում;
  •  իրավունքի կիրառման մասնագիտական հմտությունների հիմնավորմանն ու զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպում` ուսուցման ինտերակտիվ (փոխներգործող) մեթոդների կիրառմամբ;
  •  ընդգրկում այլ իրավապաշտպան ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների և կենտրոնների աշխատանքներում: 

Իրավաբանական խորհուրդն իրականացնում է օրինական, կամավոր, մարդասիրական և անհատուցելի գործունեություն:

Խորհուրդը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցներն իրավաբանական օգնություն ստանալու նպատակով դիմող քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի համապարփակ պաշտպանության համար:

 

Հարգելի քաղաքացիներ: Եթե Ձեր առաջ ծառացել է իրավական անորոշ իրավիճակ, եթե կարիք ունեք կողմնորոշվելու խճճված օրենսդրական դաշտում, կարող եք հերթագրվել    ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի իրավագետների կողմից իրավական խորհրդատվություն ստանալու նպատակով


      
              Մեր իրավագետները սպասում են Ձեզ: